Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Դիմում եմ քպ պատգամավորներին (որքան էլ զարմանալի է, բայց այո՛, դիմում եմ հենց իրենց)

Դիմում եմ քպ պատգամավորներին (որքան էլ զարմանալի է, բայց այո՛, դիմում եմ հենց իրենց)
20.01.2025 | 20:07

Տիկնա՛յք ու առերևույթ պարոնա՛յք,

Չփորձե՛ք դեմ քվեարկել ձե՛ր իսկ թեկնածու, ձե՛ր կուսակցության անդամ Ալիկ Սիրունյանի թեկնածությանը ԲԴԽ անդամի պաշտոնում։ Նա ձեր իրական դեմքն է, ու չփորձեք ձեզ հերոսի տեղ դնել՝ նրա տապալված թեկնածությանը դեմ քվեարկելով։

Ձեզ հասանելիք ճաշը կերեք մինչև վերջ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Նկարում՝ խորիմաստ կադր իտալական «Amici miei 2» հիանալի ֆիլմից

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ